Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթյան

Վիրահայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

 

Ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսի, Վրաստան: Ավազանի անունը` Գևորգ։

1988-1999 թթ. - Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ դպրոց:

1999-2005 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ

 

2005 թ.- սարկավագ՝ ձեռամբ  Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։  

2006 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի:

2015 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ։ Թեզ՝ «Հայկական և ռուսական եկեղեցական տոների ժողովրդական արարողությունների համեմատական քննությունը»։

2023 թ․ եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

 

2005 թ.- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա աստվածաբանական կենտրոնի գործավար-քարտուղար։

2006 թ. – Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու և Աջարիայի հայության հոգևոր հովիվ:

2008 - 2012 թթ.  Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

2013 - 2015 թթ. - Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ:

2015 - 2019 թթ. – Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: 

2019 թ. - Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ:  

2022 թ.-ից - Վիրահայոց թեմի առաջնորդ: